Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Օբամային ու Պուտինին միևնույն սեղանի շուրջ չնստեցնելու պատճառով Օլանդը ստիպված կլինի ընթրել 2 անգամ

Օբամային ու Պուտինին միևնույն սեղանի շուրջ չնստեցնելու պատճառով Օլանդը ստիպված կլինի ընթրել 2 անգամ
04.06.2014 | 11:44

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ստիպված կլինի հինգշաբթի երեկոյան 2 անգամ ընթրել, որպեսզի ԱՄՆ-ի և ՌԴ նախագահներ Բարաք Օբաման ու Վլադիմիր Պուտինը ստիպված չլինեն միևնույն սեղանի շուրջը նստել։ The Telegraph-ը գրել է, որ սկզբում Ֆրանսիայի ղեկավարը կընթրի ամերիկացի, այնուհետ ռուս գործընկերոջ հետ։ Պարբերականը նկատում է, որ դա Օլանդի համար կլինի ոչ միայն քաղաքական, այլև մարսողական մարտահրավեր։
Երկու գերտերությունների ղեկավարների հետ առանձին-առանձին ընթրելը եղել է Օլանդի նախաձեռնությունը, քանի որ վերջինս քաջատեղյակ է Օբամայի և Պուտինի՝ վերջին շրջանում լարված հարաբերությունների մասին։ The Telegraph-ը հավելում է, որ Օբաման, Պուտինը, 16 այլ պետությունների ղեկավարներ Օլանդի հրավերով ժամանել են Ֆրանսիա՝ նշելու Նորմանդիայի ափեր վայրէջքի 70-րդ հոբելյանը։ 1944 թ. հունիսի 6-ին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և նրանց դաշնակիցների ջանքերով ֆաշիստական ուժերի դեմ իրականացվել է ծովային հատուկ օպերացիա, որի շնորհիվ հետ է գրավվել Ֆրանսիայի հյուսիս-արևմտյան մասը։

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ